Դատական համակարգը թողնել «իր յուղով տապակվի». Փաշինյան

Feb 12, 2019 Comments Off on Դատական համակարգը թողնել «իր յուղով տապակվի». Փաշինյան

«Մենք հիմա ուզում ենք քաղաքական կամք ցուցաբերել և թողնել, որ դատական համակարգն ինքն իր յուղով տապակվի ու տեսնենք, թե դրա արդյունքում ինչ բլյուդա կստացվի»:

ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դատական համակարգի անկախությանը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն էլ հարց բարձրացրեց այն մասին, թե արդյոք դատավորները պատասխանատվություն պետք է ունենան, երբ իրենց վճիռներով պայմանավորված ՄԻԵԴ-ի որոշմամբ Հայաստանը ֆինանսական պարտավորությունների մեջ է ընկնում: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խնդրի լուծման բոլոր գաղափարները ենթակա են քննարկման:

«Այո, դա խնդիր է, երբ Եվրադատարանի որոշմամբ Հայաստանի որևէ դատավորի կայացրած վճռի հիման վրա կառավարության վրա պարտավորություն է առաջանում: Նշվում է, որ խնդրի լուծման տարբերակներից մեկն այն է, որ դատավորը վճարի իր եկամուտներից: Ցանկացած գաղափար ենթակա է քննարկման, սակայն մենք պետք է քննարկելիս լինենք հավասարակշռված, որ կառավարման համակարգում ճեղքեր չառաջանան: Ասենք մի օր չպարզվի, որ վատ դատական համակարգի փոխարեն ընդհանրապես ոչ մի դատական համակարգ չունենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: