Փաշինյանի «դուխով» արտաքին քաղաքականության քիրվայական բնույթը

Feb 15, 2019 Չի մեկնաբանվել

Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության, մասնավորապես Արցախի հարցով բանակցային հայեցակարգը հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ այն «դուխով» է։

Այդ «դուխով» արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանը Արցախի հարցում ինքն իրեն դուրս է դրել բանակցային սեղանից ու լեգիտիմ հնարավորություն տվել Ադրբեջանին անցնելու ռազմական գործողությունների։

Եթե նախկինում միշտ ադրբեջանական կողմն էր բանակցությունները տապալողի ու փակուղի մտցնողի դերում, ապա այժմ պաշտոնական Երևանն է դեստրուկտիվ ընկալվում միջազգային հանրության կողմից։

Եթե նախկինում ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը չէին ողջունում Ադրբեջանի՝ պատերազմ սկսելու ցանկությունը, ապա այժմ Արևմուտքն, ի դեմս ԱՄՆ–ի, կարծես թե դեմ չէ դրան կամ առնվազն չի ուզում զսպող դեր կատարել, իսկ ՌԴ–ի ուղղությամբ էլ Փաշինյանն այնքան է վատացրել իր հարաբերությունները, որ դա էլ կարող է բացասաբար ազդել ընդհանուր մթնոլորտի վրա։

Եթե նախկինում Բաքվի՝ Երևանը գրավելու կոչերը չէին ողջունվում միջնորդների կողմից, քանզի բանակցություններում դեստրուկտիվ կողմը միշտ Ալիևն էր, ապա այժմ պատկերը 180 աստիճանով փոխվել է։

«Դուխով» արտաքին քաղաքականության շրջանակներում Ալիևն այժմ հոխորտում է Հայաստանն «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու և Երևանը գրավելու մասին, իսկ պաշտոնական Երևանն Ալիևին պատասխանում է շատ ուշագրավ կերպով։ Ասում են՝ եթե Ալիևը համարում է, որ ղարաբաղցիներն իր երկրի քաղաքացիներն են, ապա ինչո՞ւ ուղիղ չի բանակցում նրանց հետ։

Մի հարց է բաց մնում այս պատմության մեջ՝ Փաշինյանն այս ամենն անում է գիտակցաբա՞ր, թե՞ չհասկանալով։

Ադրբեջանական մամուլում համոզված են, որ Փաշինյանի ուսուցիչը Արցախի հարցում Լևոն Տեր–Պետրոսյանն է, ու ողջունում են այդ հանգամանքը։ Այդպե՞ս է դա, թե՞ ոչ, շուտով կպարզվի։ Համենայնդեպս, «դուխով» արտաքին քաղաքականությունից քիրվայության հոտ է գալիս, ավելի ճիշտ՝ գարշահոտություն։

7or.am

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Անդրադարձներ չկան to “Փաշինյանի «դուխով» արտաքին քաղաքականության քիրվայական բնույթը”

Մեկնաբանել