Տեսնենք կառավարության պատասխանը կբավարարի Ծառուկյանին, թե՝ ոչ. Մակունց (video)

Feb 12, 2019 Comments Off on Տեսնենք կառավարության պատասխանը կբավարարի Ծառուկյանին, թե՝ ոչ. Մակունց (video)

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին, նշելով է, որ ՀՀԿ-ի մեղադրանքները, թե իրենցից են գողացվել գաղափարները, չեն համապատասխանում իրականությանը: Մակունցը մատնանշել է facebook-ում քննարկումները, որտեղ նշված է, թե ինչ տարբերություններ կան ներկա և նախկին կառավարությունների ծրագրերի միջև:

Այնուհետև պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե իրենք կողմ չեն քվեարկի կառավարության ծրագրին, քանի որ այն չի կարող տնտեսական լուրջ բարեփոխումներ անել, ասել է.«Կառավարության ծրագրի իրականացման համար ոչ միայն փող է պետքԿարծում եմ՝ պարոն Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցությունը և խմբակցության առանձին անդամներ կբարձրաձայնեն իրենց մտահոգող հարցերը և կտեսնենք՝ կառավարության պատասխանը նրանց կբավարարի, թե՝ ոչ»:

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Մեկնաբանությունները փակ են: