Շատ լավ տեսք ունեք. Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորին

Feb 12, 2019 Comments Off on Շատ լավ տեսք ունեք. Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանն այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե արդյոք հեղափոխական իշխանությունը հեղափոխական քաղաքականություն վարելո՞ւ է հանրապետությունում վթարային շենքերի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար: 

Պատգամավոը կատակեց, ասելով. «Այս հարցը, ինչպես ժողովուրդն է ասում, բարձրացրել եմ և՛ Լենինի ժամանակ, և՛ Ստալինի ժամանակ, բայց լուծում չի գտել: Հեղափոխական մեր իշխանությունը արդյոք հեղափոխական քաղաքականություն վարելու է ՀՀ-ում վթարային շենքերի բնակիչների անվտանգությունն ապահովելու հետ կապված։ Կոնկրետ Սիսիանում ունենք մեկ շենք, որը 4-րդ կարգի վթարային է, որտեղ բնակիչները ամենօրյա վտանգի մեջ են ապրում»։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Շատ լավ տեսք ունեք»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: