Համակարգային կոռուպցիայի ողնաշարը Հայաստանում ջարդված է․ Փաշինյան

Feb 12, 2019 Comments Off on Համակարգային կոռուպցիայի ողնաշարը Հայաստանում ջարդված է․ Փաշինյան

Հայաստանի կառավարության համար չափազանց կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարը, և այդ պայքարն այս կառավարության կարևոր հաջողություններից մեկն է։ Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց գործադիրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը։«Ըստ էության, համակարգային կոռուպցիայի ողնաշարը Հայաստանի Հանրապետությունում ջարդված է, բայց կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն քաղաքականությունն ունեն որոշակի ինստիտուցիոնալ հենարանների կարիք։ Եվ ես կարծում եմ, որ կառավարության ծրագրի առանցքային դրույթներից մեկը հետևյալն է կոռուպցիայի դեմ պայքարում, որ մենք պետք է ուժեղացնենք այն լծակները, որով ՀՀ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան վերահսկել, թե ինչ գույքի և ունեցվածքի են տիրապետում ՀՀ ոչ միայն պետական պաշտոնյաները, այլև պետական պաշտոն զբաղեցնելու հավակնություն ունեցող մարդիկ», – ասաց Փաշինյանը։

Ըստ նրա՝ ցանկացած պաշտոնյա կամ այդպիսի պաշտոնի հավակնող պետք է նոտարով հաստատված փաստաթուղթ տա վերահսկող մարմնին, որ այն հնարավորություն ունենա այդ մարդու անունից ցանկացած պետությունում ստուգել նրա ունեցվածքը, տեղաբաշխումը և այլն, ու դա ներկայացնել հանրությանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: