Որտեղ է թաղված շան գլուխը. Էռնեկյանը հայտնել է Փաշինյանին

Feb 12, 2019 Comments Off on Որտեղ է թաղված շան գլուխը. Էռնեկյանը հայտնել է Փաշինյանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 12-ին խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձավ Հայաստանում ավիատոմսերի բարձր արժեքին:

«Դավոսում մենք շատ լավ հանդիպում ունեցանք Մարտին Էռնեկյանի հետ, ով ղեկավարում է այն ընկերությունը, որ կառավարում է «Զվարթնոց»-ը և Գյումրիի օդանավակայանը: Ես թափանցիկության տրամաբանությամբ փոխանցում եմ մեր խոսակցության նյութը: Նա ինձ ասաց, որ շան գլուխը թաղված է ավիավառելիքի գնի և մատակարարման համակարգի մեջ: Մենք լրջորեն ուսումնասիրում ենք, թե այդ ոլորտում ինչ կարող են անել, արդյոք հնարավոր է, որ դա կապված է մենաշնորհային մեխանիզմների հետ»,- ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ ավիատոմսերի գնանկումը որոշակի խթան կծառայի մեր երկրում տուրիզմի զարգացման համար:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: