Ղարաբաղի ժողովուրդը պետք է մասնակցի սեփական ճակատագրի որոշմանը.Փաշինյան (video)

Feb 13, 2019 Չի մեկնաբանվել

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է գործուն մասնակցություն ունենա սեփական ճակատագրի որոշման գործին, քանի որ Ստեփանակերտի անմիջական մասնակցությունը բանակցություններին այս ամիսներին եղել է հայկական կողմի կարեւոր մոտեցումներից մեկը։ Այս մասին իր ելույթում, ներկայացնելով կառավարության 5 տարիների ծրագիրը, փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Բաքվի դիրքորոշմանը՝ Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական ղեկավարությունն ինչպես առաջ, այնպես էլ հիմա բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության հայտարարություններին արձագանքում է հետեւյալ կերպ. եթե հայկական կողմը բանակցություններին ներգրավի ԼՂՀ-ն, ապա Բաքուն, իր հերթին, կպնդի, որ դրանց մասնակցի Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը։ «Իրականում Ադրբեջանի այս դիրքորոշումը կարիք ունի լրջագույն պարզաբանումների։ Բանն այն է, որ Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքն այս ամբողջ ընթացքում մասնակցել է բանակցություններին։ Ինչպե՞ս։ Ամեն ինչ շատ պարզ է։ Այս ամբողջ ընթացքում Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի խորհրդարանական և նախագահական ընտրություններին, նրանք Ադրբեջանի քաղաքացիներն են, հետեւաբար՝ Ադրբեջանի նախագահն ընտրվել է այդ թվում նաեւ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» կողմից»,- ասել է Փաշինյանը։

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Անդրադարձներ չկան to “Ղարաբաղի ժողովուրդը պետք է մասնակցի սեփական ճակատագրի որոշմանը.Փաշինյան (video)”

Մեկնաբանել