«Պաշտոնյան չի կարող Ֆեյսբուքում ստատուս գրել ու գնալ որևէ կազմակերպություն ստուգել». Փաշինյանը՝ ակտիվիստ թիմակիցներին

Feb 12, 2019 Comments Off on «Պաշտոնյան չի կարող Ֆեյսբուքում ստատուս գրել ու գնալ որևէ կազմակերպություն ստուգել». Փաշինյանը՝ ակտիվիստ թիմակիցներին

ԱԺ նիստում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ,որ    ունենք մի երևույթ, երբ պետական պաշտոնյա դարձած երբեմնի ընդդիմադիր և ակտիվիստը մտածում ա, թե ինքը պետք ա գործի նույն կերպ, ինչպես նախկինում:

«Սա ավելի շատ վերաբերում ա մեր հատվածին, որ էդ էլ հաջորդ կոմպլեքսն ա, չմտածեք, էլի, հանկարծ, որ ես իշխանության ներկայացուցիչ եմ, դադարել եմ ակտիվիստ կամ ընդդիմադիր լինել, ես, ճիշտ ա, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչն եմ, բայց ես շարունակում եմ ընդդիմադիր մնալ էն ընդդիմադիր տրամաբանությամբ, որ ով աչքիս դեմը գալիս ա, քլնգում եմ, սնայպերը հանում, ճակատին խփում, փռում եմ գետնին»,- ասաց նա՝ շեշտելով, որ ինքը չի կարող այլևս հանդես գալ այնպես, ինչպես նախկինում, և դա չի նշանակում, որ ծախված է մութ ուժերի: Պարզապես, ըստ նրա, իր կարգավիճակն է փոխվել:

«Եվ այսօր յուրաքանչյուր պետական պաշտոնյա, ով ակտիվիստից դարձել է պետական պաշտոնյա, պետք է սա գիտակցի:Պաշտոնյան չի կարող նախկինի պես Ֆեյսբուքում ստատուս գրել ու գնալ որևէ կազմակերպություն ստուգել, որովհետև այդ ստատուսը դատական գործի ժամանակ բողոքարկման կոնկրետ հիմք կդառնա: Սսա չի կարող այդպես շարունակվել, և պետք է պետական ծառայության ստանդարտները բարձրացվեն:Պետք է խոստովանել, հիմա ասելու եմ ամենացավոտ բանը բոլորի համար, որ պետական պաշտոնի ստանդարտի բարձրացումն անհնար կլինի՝ առանց պետական պաշտոնյաների և ապարատի վարձատրության բարձրացման»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում պրոբլեմ է:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: