Ցանկացած տնտեսագետ թող գա իմ հետ խոսի. Ծառուկյան (video)

Feb 13, 2019 Չի մեկնաբանվել

«Կառավարության ծրագիրը չունի ռիսկայնություն, քանի որ չկան թվեր: Տնտեսական աճի համար պետք է գումար դրվի: Ամեն մի տոկոս աճի համար 12 մլրդ դրամ է պետք: 12 տոկոս աճ ունենալու համար դա կազմում է 148 մլրդ: Դա բյուջեից ավել է: Այսօր բյուջեն հիմնված է հարկեր, տուրքերի վրա, որ կարողանան թոշակ, աշխատավարձ տան, բանակին տան, նպաստ տան»,-ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Ամենամտահոգիչն այն է, որ ծրագրում որպես ժամկետ գրված է 2019-2023 թթ., բայց հստակ նշված չէ, թե օրինակ 2019-ին, ինչքան գումար է ներդրվելու եւ որ ոլորտներում: Պետք է նշվի, թե ամեն տարի որքան գումար է ներդրվելու, անգամ եռամսյակներով: Ոչ մի ռիսկայնություն չկա, թվեր չկան, ոչ մի տոկոսների աճ չկա։ Ժողովուրդն անմնացորդ հավատարիմ է ու համոզված ենք, որ պարոն Փաշինյանը ուզում է լավ բան անել: Իրոք, կյանքը կդնի, միայն թե ժողովրդին խոստումը կատարի, բայց այդ մարդուն հարկավոր է աջակցել, ներկայացնել խնդիրը: Թե չէ ասել՝ զարգանալու է հա զարգանալու է: Ասում են ռազմարդյունաբերությունը զարգանալու է, իսկ ինչքա՞ն գումար ենք դնելու ռազմարդյունաբերության մեջ: Ցանկացած տնտեսագետ թող գա իմ հետ խոսի», – ասաց նա։

«Հարվարդ չեմ ավարտել, բայց համապատասխան փորձն ու պրակտիկան ունեմ։ Մի հատ տեղ ցույց տվեք, որ գրածա, որ ոլորտում ինքան գումար պիտի ներդրվի 2019-ին ու դրա դիմաց ինչ պիտի ստանանք:Հենց այնպես ոչ մի ներդրող չի գա, իսկ եթե կառավարությունը պայմաններ ստեղծի, ներդրողներն իրենք են հերթ կանգնելու, իսկ իսկ պարոն Փաշինյանն էլ կորոշի, թե որ ներդրողին հնարավորություն տա ներդրում անելու »,-նշեց Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իրենք բազմաթիվ հարցադրումներ են անելու, որպեսզի իրենց հուզող հարցերի պատասխանը ստանան եւ ըստ այդմ կողմնորոշվեն, թե ինչպես են քվեարկելու:

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Անդրադարձներ չկան to “Ցանկացած տնտեսագետ թող գա իմ հետ խոսի. Ծառուկյան (video)”

Մեկնաբանել