Մեկ ժամվա տարբերությամբ 2 շղթայական ավտովթար Մանկավարժական համալսարանի դիմաց/տեսաշար,տեսանյութ/

Feb 12, 2019 Comments Off on Մեկ ժամվա տարբերությամբ 2 շղթայական ավտովթար Մանկավարժական համալսարանի դիմաց/տեսաշար,տեսանյութ/

Փետրվարի 11-ին, 2 շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, երկուսն էլ էլ միևնույն վայրում: Ժամը 20:10-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց, գետնանցուցմում, բախվել են 2 Opel-ներն ու Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, մեկը՝ Էրեբունի, մեկն էլ՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոցներ: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում զննություն կատարելուց հետո, երբ ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչ Ա. Թևոսյանը մեկնելիս են եղել հիվանդանոցներ, Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը նրան տեղակացրել է, որ իրենց՝ դեպքի վայրից դուրս գալուց հետո նույն վայրում հերթական վթարն է տեղի ունեցել: Բախվել են 2 Toyota Camry-ները, Mercedes-ը և Chevrolet-ն, ինչի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի այս փաստով Ա. Թևոսյանի կողմից նույնպես նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: