«Մարդու աղքատությունը այ էստեղ ա». Նիկոլ Փաշինյան

Feb 12, 2019 Չի մեկնաբանվել

 

«Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է և առավոտն ես սկսել եմնրա հայտնի «Ծառերը» ստեղծագործությունից մեջբերմամբ:Հատուկ եմ  դա արել, որովհետև աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական երևույթ է, այլ նաև հոգեբանական, մտածողության որոշակի տեսակի հետ կապ ունի, ինչի մասին և ահազանգել է Հրանտ Մաթևոսյանը: Մարդու աղքատությունը առաջին հերթին այ էստեղ ա»,-ԱԺ նիստում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ցույց տալով գլուխը:

Ըստ նրա՝ քանի դեռ մարդն իր ուղեղում չի հաղթահարել աղքատությունը, ինչքան փող էլ տաս, չի հաղթահարի:

Նա կրկնեց Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքից իր նշած հատվածն ու հայտարարեց, որ իրենց նպատակն է, որ ՀՀ քաղաքացին հաղթահարի տնտեսական խեղճությունն այնպես, ինչպես հաղթահարել է քաղաքական խեղճությունը.

«Դա է տնտեսական հեղափոխությունը»:

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “«Մարդու աղքատությունը այ էստեղ ա». Նիկոլ Փաշինյան”

Մեկնաբանել