Մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն վերջին բացիլներից. Նիկոլ Փաշինյան

Feb 12, 2019 Չի մեկնաբանվել

«2018 թվականի խորհրդարանական ընտրություններ Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության մեջ բացառիկ էին։ Դեկտեմբերի 9-ի խորհդրարանական ընտրությունները առաջինն էին, որի արդյունքները չվիճարկվեցին Սահմանադրական դատարանում, հետևաբար ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող կառավարություն», – կառավարության 5-ամյա ծրագրի նախագիծը խորհրդարանում ներկայացնելիս մինչև դրա բովանդակությանն անցնելը ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ ընտրություններով Հայաստանում ավարտվեց հեղափոխության փուլը, և «երկրում կատարված փոփոխությունները դարձան անշրջելի»։Սա, իհարկե, չի նշանակում, որ երկրում հաստատված քաղաքական համակարգը անթերի է և կատարելագործման ու բարեփոխումների կարիք չունի։ Սա նշանակում է, որ քրեաօլիգարխիկ նախորդ ռեժիմին վերադարձ այլևս չի լինի և առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքը ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն վերջին բացիլներից», – հայտարարեց Փաշինյանը։

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն վերջին բացիլներից. Նիկոլ Փաշինյան”

Մեկնաբանել