Տնտեսական հեղափոխության ծրագիր չի.ինչպես կքվեարկի ԲՀԿ-ն (video)

Feb 13, 2019 Չի մեկնաբանվել

«Շատ գեղեցիկ է գրված, կամեցողություններով ու ցանկություններով լի Չեմ թաքցնում կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իր կյանքում», լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով կառավարության ծրագրին:

«Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող», –  հարցին,թե  կա արդեն որոշում, թե ինչպես է խմբակցությունը քվեարկելու ծրագրին,նման պատասխան տվեց Ծառուկյանը:

«Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները և մեխանիզմը, որը այսօր բացակայում է։Ներդրումների համար ևս անհրաժեշտ է տնտեսական աճ։

Հենց այնպես ներդրում չի կարող լինել։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է օրենքներ ու պայմաններ փոխվեն:։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում…մերը պետք ավելի լավ լինի», – ասաց նա։

Ծառուկյանը նաև նկատեց, եթե հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ «դուխ և կամք», ապա տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, դրա հստակ աղբյուր, ժամկետներ և մեխանիզմ։

Գլխավոր Թողարկում, Չդասակարգված, Վիդեո
Անդրադարձներ չկան to “Տնտեսական հեղափոխության ծրագիր չի.ինչպես կքվեարկի ԲՀԿ-ն (video)”

Մեկնաբանել