Բախվել են «Opel Astra G» եւ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ

Feb 12, 2019 Comments Off on Բախվել են «Opel Astra G» եւ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ

Փետրվարի 11-ին, ժամը 21:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1996 թ.), «Mercedes C» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Opel Astra G» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, տուժածները տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են: Հ. Մ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, Ա. Հ.-ն (ծնված 1962 թ.) և Շ. Գ.-ն (ծնված 1947 թ.)՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Գ. Գ.-ն (ծնված 1974 թ.)՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Գ. Գ.-ի առողջական վիճակը  բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: