Զինծառայողի մահվան դեպքի մանրամասները

Feb 12, 2019 Comments Off on Զինծառայողի մահվան դեպքի մանրամասները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացել է պայմանագրային զինծառայող Մեսրոպ Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել կատարվածից: Մ. Գրիգորյանը եղել է սպա: Նա դիրքում ժամկետային զինծառայող Աշոտ Կիրակոսյանի ձեռքից վերցրել է հեռախոսը: Արդյունքում՝ ժամկետային զինծառայողի եւ Մ. Գրիգորյանի միջեւ վիճաբանություն է սկսվել: Վեճը այն աստիճան է թեժացել, որ ժամկետային զինծառայողը կրակել է սպային, որն էլ ստացած վնասվածքից մահացել է:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզի զորամասերից մեկում: Վիճաբանությունը եղել է դիրքերում, իսկ ահա մահացու կրակոցն արձակվել է արդեն «բլինդաժում»:

Նշենք, որ այս տարվանից նորակոչիկներին թույլատրվում է իրենց մոտ ունենալ հեռախոսներ, սակայն հրամանատարական կազմը վերահսկողություն է իրականացնում, եւ հատկապես դիրքերում հեռախոսներ ունենալն արգելված է»:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: