Ինչպես են քվեարկելու. Մակունցը հայտնում է փակ խորհրդակցության մանրամասները

Feb 11, 2019 Չի մեկնաբանվել

Աշխատանքային օրվա ավարտին Ազգային ժողովի «իմ քայլը» խմբակցության անդամները փակ խորհրդակցություն են  անցկացրել, որը տևել է մեկ ժամից քիչ ավելի: 
Խմբակցության ղեկավար Լիլիթ  Մակունցը քննարկումից հետո լրագրողներին ասել է, որ օրակարգում երկու հարց  է եղել ՝ քաղաքական վերլուծական խումբը ներկայացրել է աշխատանքային խմբի արդյունքները և որոշ դիտարկումներ կառավարության ծրագրի վերաբերյալ:

«Պարզվեց, որ հանձնաժողովներում կան հարցադրումներ, որոնք վաղը կներայացվեն կառավարությանը: Առանձին դրվագներով նշվեցին, թե հանձնաժողովներում ինչեր են քննարկվել, օրինակ անցումային արդարադատության հետ կապված մտքերի փոխանակություն եղավ»,-ասել է Լիլիթ Մակունցը:

Նա փոխանցել է, որ իրենք փորձում են օրենսդիրի վերահսկողական գործառույթն ամբողջապես իրականացնել. «Ինչ վերաբերում է կառավարության ծրագրի հետ կապված հետագա ընթացքին, որևէ բան ասել չեմ կարող, որովհետև կտեսնենք, թե ինչպես կլինի քննարկումների ընթացքը, ինչ հարցեր կհնչեն, ինչ պատասխաններ կլինեն՝ որպես արձագանք»:

Նա նաև նշել է, որ չկա պայմանավորվածություն, թե ինչպես են քվեարկելու` միասնակա՞ն, թե՞  ազատ:

 

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “Ինչպես են քվեարկելու. Մակունցը հայտնում է փակ խորհրդակցության մանրամասները”

Մեկնաբանել