Ոստիկանները ՀՀ և Իրանի քաղաքացիների մոտ հայտնաբերել են հերոին, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրանյութեր

Feb 11, 2019 Չի մեկնաբանվել

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերի «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն» տեսակի թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքի առթիվ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փետրվարի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Ռոստովյան և Արցախի փողոցների խաչմերուկից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել 39-ամյա Կարեն Մանուկյանին և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 48-ամյա Շահաբալլահ Մոհարամ Ռավաշին։ Կայքի տեղեկություններով՝ նույն վայրից բերման է ենթարկվել մեկ այլ իրանցի՝ 39-ամյա Մոուսա Բաղերի Մոուսավի Շամսը։ Բերման են ենթարկվել նաև Երևանի բնակիչ, 56-ամյա Արշակ Մնացականյանը իր Lada Priora մակնիշի 34 AՍ 284 համարանիշի ավտոմեքենայով, որը շահագործվում է որպես տաքսի և նրա ուղևորը, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 60-ամյա Մոհամմադ Մեհդի Ալիի Էմամի Թաբարսը։ Անձնական խուզարկությամբ Շ. Ռավաշի մոտ հայտնաբերվել է 1,73 գ հերոին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և մոտ 60 գ հաշիշ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Մ. Թաբարսի մոտ հայտնաբերվել է 70,87 գ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող շագանակագույն զանգված, 5,49 գրամ «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակավուն զանգված և մոտ 1,30 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, թղթե փաթեթով` մոտ 1,44 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, փայլաթիթեղով փաթեթավորված` մոտ 0,37 գրամ մուգ գույնի կիսաայրված զանգված, ինչպես նաև ծայրերն այրված պլասմասե խողովակ։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Անդրադարձներ չկան to “Ոստիկանները ՀՀ և Իրանի քաղաքացիների մոտ հայտնաբերել են հերոին, մեթամֆետամին և ափիոն տեսակի թմրանյութեր”

Մեկնաբանել