«Սերժը Նիկոլի հետ հեղափոխություն բեմադրեց, վլաստը տվեց Նիկոլին»

Feb 11, 2019 Չի մեկնաբանվել

Արդեն ամեն ինչ իմացել եմ

Այսօր կարեւոր լուրեր իմացա։ Մեջս չպահեմ. ուրեմս, Սերժիկը հարմար մարդ չուներ, որ իր փոխարեն վարչապետ դարձներ անցած ապրիլին, ստիպված Նիկոլի հետ հեղափոխություն բեմադրեց, վլաստը տվեց Նիկոլին, որ հետո հարմար մարդու փոխանցի Նիկոլը։ Ու Նիկոլը հիմա փեսա Միշիկին ազատեց Պապու մոտ դեսպանի գործից, դիտմամբ հասարակական դժգոհություններ է հարուցում, որ հայ ժողովուրդը ելնի փողոց իրեն տուն ղրկի՝ որ Միշիկը դառնա վարչապետ։ Ռուսներն էլ էն գլխից տեղյակ են էս սխեմային ու դաբրո են տվել։

Եթե պատի տակի ժողովրդից լինեին խոսողները, չէի գրի։ Թե չէ Նյուտոնի բինոմ, քվանտային մեխանիկա, Գալստի կլոնավորում… ։

Պաչում եմ։

Ձեր՝ Կինո Երեւանի մայլի ազգային անվտանգության խորհրդի նախագահ

Գրել է Լևոն Բարսեղյանը

Գլխավոր Թողարկում
Անդրադարձներ չկան to “«Սերժը Նիկոլի հետ հեղափոխություն բեմադրեց, վլաստը տվեց Նիկոլին»”

Մեկնաբանել