Սպասեք նոր կրճատումների

Feb 11, 2019 Comments Off on Սպասեք նոր կրճատումների

Այս փուլում մարզպետարանների աշխատակիցներ մոտ 30 տոկոսը կկրճատվի. լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով՝ գործընթացը նախաձեռնել են  հոկտեմբեր ամսից: «Մենք ներգրավել ենք նաև խորհրդատվական ընկերություն, մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն ենք կատարել և եկել ենք այն եզրակացությանը, որ մարզպետարանների աշխատակիցների 30 տոկոսը կկրճատվի»,-նշեց նախարարը:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ արդեն իսկ սխեման կա, մի քանի դետալների շտկումից, նաև կառուցվածքային վերջնական փոփոխություններից հետո, հաջորդ քայլը կլինեն մարզպետարանները:

«Անց է կացվելու մրցույթ , ամենալավ աշխատակիցները պիտի մնան աշխատելու : Օպտիմալացումը մեկ նպատակ է հետապնդում, այն է ՝ արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետների ներգրավվում»,- ասաց Պապիկյանը:

Այս տարվա աշխատավարձային ֆոնդն, ըստ նրա՝ չի կարող չպահպանվել, քանի որ հաստատված է բյուջեով:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: