Ռուսաստանը փաստացի գազի գնի զեղչ է կատարել Հայաստանի համար. ՌԴ փոխարտգործնախարար

Feb 11, 2019 Comments Off on Ռուսաստանը փաստացի գազի գնի զեղչ է կատարել Հայաստանի համար. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր դաշնակից Հայաստանին բնական գազ է մատակարարում համաշխարհային գների համեմատ արտոնյալ արժեքով, բացի այդ՝ ՌԴ-ն փաստացի կոմերցիոն զեղչ է արել Հայաստանի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կարասինը՝ հայտնել է նաև, որ Ռուսաստանն այժմ մատակարարում է բարձրացված ջերմունակությամբ բնական գազ: «Սա փաստացի նշանակում է լրացուցիչ կոմերցիոն զեղչ», – շեշտել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավարը: Նրա խոսքով՝ սա պայմանավորված է Հայաստանի և ՌԴ-ի միջև առկա հարաբերությունների դաշնակցային բնույթի հետ:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: