Հավաքարարը 55 հազար է ստանում․ պարգևավճար տա՞մ, թե՞ ոչ․ Արագածոտնի մարզպետ

Feb 11, 2019 Comments Off on Հավաքարարը 55 հազար է ստանում․ պարգևավճար տա՞մ, թե՞ ոչ․ Արագածոտնի մարզպետ

«Առաջիկայում Արագածոտնի մարզում հանձնաժողով է ձևավորվելու, որը դպրոցների կառավարման արդյունավետության հարցով է զբաղվելու:  Նույն դպրոցներում 4-5 պահակ են պահել տարիներ շարունակ, հարսներին և խնամիներին ընդունել են գործի: Կամ 62 հոգանոց դպրոցում 2 փոխտնօրեն է եղել: Այդտեղ են գումարները կորել»,- այս մասին ՀՀ վարչապետի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:

Դավիթ Գևորգյանի տեղեկացմամբ՝ մարզպետարանի աշխատակիցներն աշխատանքն ավելի լավ կատարելու համար օրենքով սահմանված կարգով պարգևատրվել են: Նա վստահեցրեց, որ պարգևավճարներն աշխատավարձի 1 դրույքը չեն գերազանցել:

«Պարգևավճարները ստորին օղակներից մինչև վերև են բարձրացել: Առաջին հերթին ամենաներքևի օղակներում մարդկանց է տրվել առաջին հերթին, հետո վերին օղակները: Ես չեմ ասում, որ պարգևավճար չլինի, լավ չեն աշխատելու, բայց միջին և ստորին օղակների համար աշխատավարձը պետք է բարձրանա: Ես հենց հիմա վարորդ եմ փնտրում, 80 հազար դրամ է աշխատավարձը: Հավաքարարը 55 հազար դրամ է ստանում: Ես այդ մարդկանց պարգևավճար տա՞մ, թե՞ ոչ:Մարզի հիմնական խնդիրը սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն է՞Շատ շուտով այս մասով հավակնոտ ծրագրեր կունենանք: Չեմ ուզում առաջ ընկնել, բայց այս պահին քննարկվում է ծրագիր, որը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար բացառիկ է լինելու »,- ասաց Դավիթ Գևորգյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: