Պրն. Օսիպյան, ասում եք՝ ընկերներ եք կորցրել, «Հաց բերող»-ին, Արայիկ Խանդոյանին էլ ես եմ կորցրել.Թամար Հովհաննիսյան (video)

Feb 12, 2019 Չի մեկնաբանվել

«Այսօր հուսադրող ոչ մի փոփոխություններ չեմ տեսնում, միայն այն պատճառով, որ ոստիկանապետ դարձավ Օսիպյանը, որի ձեռքերով սոսկալի գործողություններ են տեղի ունեցել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
Առիթից օգտվելով՝ Հովհաննիսյանը պատասխանեց Վալերիյ Օսիպյանին. «Երբ Օսիպյանը ցուցմունք տվալիս դատարանում պնդում էր, որ ինքը ընկերներ է կորցրել, ուզում եմ պատասխանել նրան: Պրն. Օսիպյան, եթե Դուք Ձեր ընկերների մասին եք խոսում, ես էլ ուզում եմ իմ ընկերներից խոսել, որոնց կորցրել եմ և նրանց կորցնելու մեջ Դուք պակաս դեր չեք ունեցել: Ուզում եմ հիշել «Հաց բերողին», Արայիկ Խանդոյանին, որոնց կորուստը մի խորը վերք է իմ հոգում, որը երբեք չի սպիանա»:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Անդրադարձներ չկան to “Պրն. Օսիպյան, ասում եք՝ ընկերներ եք կորցրել, «Հաց բերող»-ին, Արայիկ Խանդոյանին էլ ես եմ կորցրել.Թամար Հովհաննիսյան (video)”

Մեկնաբանել