«Գրասենյակում հարկատուների միջոցների հաշվին ֆեյսբուքում նստած պաշտոնյան արդյունավետ չի կարող լինել»

Feb 11, 2019 Comments Off on «Գրասենյակում հարկատուների միջոցների հաշվին ֆեյսբուքում նստած պաշտոնյան արդյունավետ չի կարող լինել»

Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.

«Մի հինգ տարի առաջ, ԱՄՆ-ում Մասաչուսեթս նահանգի շերիֆներից մեկի գրասենյակում մի երեք ամիս ֆինանսիստություն էի անում: Մի 30-40 հոգի մարդ էր աշխատում:
Սոցցանցերը արգելափակված էին տեղի համակարգիչներում… ասում էին, որ մյուս պետական կառույցներում էլ նույնն ա: Ասում էին, որ շեղում ա աշխատողներին և նրանց արդյունավետությունը ընկնում ա:

Մինչև վերջին տարիները մեր պետական համակարգում էլ էր նույնը: Համենայն դեպս, երբ 2012-ին դուրս եկա համակարգից էսպես էր: Կարծում եմ սա համակարգի փոքր, տեխնիկական, սակայն դրական կողմերից էր:

Կարծում եմ, որ գրասենյակում հարկատուների միջոցների հաշվին ֆեյսբուքում նստած պաշտոնյան արդյունավետ չի կարող լինել:

Ի դեպ, պատգամավորների դեպքում, կարծում եմ հակառակը պետք ա լինի: Ցանցում պիտի ակտիվ լինեն, որ ժողովորդի տրամադրություններին օպերատիվ կերպով ծանոթանան ու նաև պատշաճ արձագանքեն. սա նրանց գործի մասն ա, քանի որ մարդկանց են ներկայացնում, որի համար էլ գործուղել ենք ԱԺ:

Բարի լույս բոլորիդ: Հատկապես ֆբ-ում հիմա էս գրառումը կարդացող պետական պաշտոնյաներին»

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: