Ապրիլին տեղի ունեցածը հեղափոխություն չէ. Թամար Հովհաննիսյան, Տիգրան Խզմալյան (video)

Feb 12, 2019 Չի մեկնաբանվել

«Ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն արդյոք կարելի է համարել հեղափոխություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դերասանուհի Թամար Հովհաննիսյանը:
Ըստ տիկին Հովհաննիսյանի՝ եթե հեղափոխությունից հետո պետական կառույցում որոշակի ճյուղեր կտրուկ փոփոխության չեն ենթարկվում, ապա դժվար է տեղի ունեցածը հեղափոխություն անվանել. «Եթե մինչ հիմա գործում է նույն արդարադատությունը, ապա կարելի է ասել, որ հեղափոխություն դեռևս տեղի չի ունեցել»:
Ասուլիսի մյուս բանախոս, «Հայաստանի եվրոպական կուսակցության» համանախագահ Տիգրան Խզմալյանի խոսքով՝ բոլոր հեղափոխությունները բերում են փոփոխություն հասարակական սպասելիքի առումով. «Զգու՞մ են արդյոք մարդիկ իրենց կյանքն ավելի արդար: Ինչպիսին «հեղափոխությունն է», այդպիսինն էլ արդարադատությունն է»:
Ըստ Խզմալյանի՝ քանի դեռ Հայաստանը «զավթված է» Ռուսաստանի կողմից, Հայաստանում լուրջ փոփոխություններ չենք կարող սպասել:
Մանրամասները՝ տեսանյութում.

Գլխավոր Թողարկում, Վիդեո
Անդրադարձներ չկան to “Ապրիլին տեղի ունեցածը հեղափոխություն չէ. Թամար Հովհաննիսյան, Տիգրան Խզմալյան (video)”

Մեկնաբանել