Եթե տարիներ շարունակ հայտնել են ու հիմա առանց որևէ հայտարարության, քններից հելել են ու չեն ասել, դա խնդիր ա

Feb 11, 2019 Comments Off on Եթե տարիներ շարունակ հայտնել են ու հիմա առանց որևէ հայտարարության, քններից հելել են ու չեն ասել, դա խնդիր ա

Ըտենց մի կուտոկ կար, իրանք իրանց իրավապաշտպան էին հռչակել ու Բանակում զոհված տղերքրքի հաշվին գրանտ էին կպցնում և անընդհատ ինչ-որ տվյալներ էին հրապարակում ու մեղադրում էին նախկին իշխանությանը զոհեր թաքցնելու մեջ ու այդպես էլ ոչ մի դեպք չէին կարողանում ապացուցել։

Այդ նույն իդիոտ վիճակը 2016 թվականի ապրիլին ավելի սրվեց, դրան միացավ նաև հասարակության բանբասկոտ մասսան ( գործի բերումով հստակ տեսնում էի ականջները)։ Մեր կողմից զոհված տղերքին անուն առ անուն գիտենք, բայց էտ ստահակները շարունակում էին հակապետական քայլերը։

Հիմա՝ հունվարին զոհ ենք ունեցել՝ պաշտոնապես չեն հայտնել։ Ես միշտ կողմ եմ եղել ՊՆ-ի ավելի փակ լինելուն, բայց եթե տարիներ շարունակ հայտնել են ու հիմա առանց որևէ հայտարարության, քններից հելել են ու չեն ասել, դա խնդիր ա։

Էս ամենի ֆոնին, էտ հարցով, գրանտ բռնող ստահակները և դրանց սատարողները, այսօր ձեն չեն հանում՝ ինչո՞ւ,,, Կա՞ պատասխան։

Այսքանից հետո էլ հորդորելու եմ հավատալ ՊՆ պաշտոնական աղբյուրներին, ապատեղեկատվությունը մեզ համար մահացու է, ամեն ստահակի ասած բառ կյանք կարող է արժենալ։

Հույս ունեմ ՊՆ-ն կպարզաբանի՝ ինչո՞ւ ու զերծ կմնա քաղաքական հովանավորչությունից։

Խոնարհումս տղերքին, այսօր սահման պահողին ու կյանքն իմ համար տվողին։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: