«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շաքարը բարձրացել է 27-28». Փաստաբան

Feb 11, 2019 Comments Off on «Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շաքարը բարձրացել է 27-28». Փաստաբան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը փետրվարի 8-ին տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն բուժզննում անցնելու համար։

168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստբանական խմբի անդամ Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ Մ. Գրիգորյանը շարունակում է մնալ հիվանդանոցում և, ինչպես «Նաիրի» ԲԿ փոխտնօրեն Անատոլի Գնունին էր ասել, նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։

«Մանվել Գրիգորյանի վիճակն ամեն վայրկյան կարող է ծանրանալ և նրա կյանքին վտանգ սպառնալ։ Ամեն օր այցելում եմ նրան, երկու-երեք ժամ միասին ենք անցկացնում, նրա առողջական վիճակն իրականում շատ բարդ է, շաքարը բարձրացել է 27-28»,- նշեց փաստաբանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: