Ավտովթար-հրդեհ Տավուշի մարզում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի

Feb 11, 2019 Comments Off on Ավտովթար-հրդեհ Տավուշի մարզում. Mercedes-ը վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Իջևան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Սարգիս Ղազումյանը իր վարած Mercedes մակնիշի 977 AG 61 համարանիշի ավտոմեքենայով Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհի 1.5 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշակական օգնություն ստանալու նպատակով դիմել է Իջևանի բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Իջևանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Փրկարարներն ու ոստիկանները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Չդասակարգված
Մեկնաբանությունները փակ են: