Հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի ֆիզիկական վիճակը ինձ խիստ անհանգստացնում է. Վահան Արծրունի

Feb 11, 2019 Comments Off on Հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի ֆիզիկական վիճակը ինձ խիստ անհանգստացնում է. Վահան Արծրունի

Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր այցելեցի հացադուլի մեջ 8 օրը գտնվող կինոռեժիսոր և պրոդյուսեր Hovhannes Galstyan-ին Մատենադարանի մոտ իր վրանում։  Իր ֆիզիկական վիճակը ինձ խիստ անհանգստացնում է՝ հոգեբանական ճնշվածությունը և սպասողական վիճակի անորոշությունը, կոլեգաների անտարբերությունը, սրան գումարած առողջությունը քանդող սնունդի բացակայությունը իրենց գործն անում են։ Օր ու գիշեր փետրվարին կապրոնե վրանում… Մշնախի ցինիկ դիրքը արդեն հատել է պարզ մարդասիրության սահմանը և դառնում է ՀԱՆՑԱՎՈՐ։  Սա խայտառակություն է մեր մշակույթի, երկրի համար։ Մի կողմ դրեք ձեր չինովնիկական ամբիցիաները՝ անմարդկային պահվածք եք դրսևորում, ԱՄՈԹ Է։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: