Վենեսուելայի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունների մեկնարկը տրված է

Feb 11, 2019 Comments Off on Վենեսուելայի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունների մեկնարկը տրված է

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն այցելել է «Անգոստուրա-200» զորավարժություններ՝ ժողովրդական աշխարհազորի մասնակցությամբ, որոնք սկսվել են Միրանդայի նահանգում:

Մադուրոն զորավարժություններից առաջ հանդիպել է զինվորականների հետ եւ դիտել ռազմական տեխնիկան: Զորավարժությունների մասնակիցների առջեւ ունեցած ելույթում Վենեսուելայի ղեկավարն ընդգծել է բանակի արդիականացման եւ լրացուցիչ միջոցների ներդրման անհրաժեշտությունը՝ արդի սպառազինություն գնելու համար: Զորավարժությունները տեղի կունենան փետրվարի 10-ից մինչեւ 15-ը: Դրանք նվիրված են Անգոստուրայի կոնգրեսի 200-ամյակին, որտեղ 1819 թվականին Անգոստուրա քաղաքում հռչակվեց Վենեսուելայի անկախությունը:

Զորավարժությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի այն հայտարարությունների ֆոնին, որ Վաշինգտոնը չի բացառում ռազմական ուժի կիրառման հնարավորությունը՝ Վենեսուելայի քաղաքական ճգնաժամի լուծման համար: Ավելի վաղ Մադուրոն ինքը այդ զորավարժությունները համարել է խոշորագույնը երկրի պատմության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: