Ֆելիքս Ցոլկյանը համակարգ է վերադարձնում Նիկոլայ Գրիգորյանին

Feb 11, 2019 Comments Off on Ֆելիքս Ցոլկյանը համակարգ է վերադարձնում Նիկոլայ Գրիգորյանին

ՀՀ Արտակարգ իրավիճակների (ԱԻ) նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարվել է աշխատանքը շարունակել նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանի մամլո խոնակ Սաթենիկ Ասիլյանի հետ, փոխարենը նա համակարգ է վերադարձնում ոլորտի գիտակ Նիկոլայ Գրիգորյանին:

168 ժամի աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլայ Գրիգորյանն արդեն իսկ հեռակա համակարգմամբ որոշ գործառույթներ է կատարում, սակայն ԱԻՆ-ում պաշտոնապես նրա նշանակումը կհաստատվի առաջիկա օրերերին: Մեր աղբյուրի հավաստմամբ, ԱԻՆ Փրկարար ծառայությունից գնացած Նիոլայ Գրիգորյանը վերադառնում է ՝ հաստատվելու հենց խոսնակի հաստիքում, որպեսզի համակարգի նաև նախարարության լրատվական վարչության աշխատանքը:

Հիշեցնենք, մեր բազմափորձ գործընկերն այս ոլորտում է դեռևս 1997 թվականից, երբ ԱԻ նախարարությունն ուներ այլ հասցե և Կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կարգավիճակ: Նիկոլայ Գրիգորյանն այս համակարգում իր գործունեությունը սկսել է լրատվական բաժնի պետի պաշտոնից, իսկ 20 տարի անց՝ 2017 թվականի մայիսին, նա հեռացավ համակարգից՝ փրկարար ծառայության գեներալ-մայորի աստիճանով:

168 ժամը կապ հաստատեց Նիկոլայ Գրիգորյանի հետ, սակայն վերջինս չհաստատեց մեր տեղեկությունները:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: