Նշանակվեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Jan 18, 2019 Comments Off on Նշանակվեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը խորհրդարանում ներկայացրել է 7-րդ գումարման ԱԺ-ի հաշվիչ հանձնախմբի 9-րդ արձանագրությունը:

«Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբն արձանագրում է՝ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջարկվել է Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը: Նրա ազգանունն ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: ԱԺ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 129-ը: Հաշվիչ հանձնախումբը, բացելով գաղտնի քվեատուփը, պարզեց. քվեատուփում առկա էր 129 քվեաթերթիկ, որոնցից անվավեր ճանաչվեց 1-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. կողմ՝ 112, դեմ՝ 16»,-ասաց Հովակիմյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: