Հետախուզման մեջ գտնվող բնապահպանության նախկին նախարարը Հայաստանում է

Jan 18, 2019 Comments Off on Հետախուզման մեջ գտնվող բնապահպանության նախկին նախարարը Հայաստանում է

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Բնապահպանության նախկին նախարար, ներկայումս հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը Հայաստանում է։ Այս մասին այսօր՝ հունվարի 18–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպաններից Կարեն Հակոբյանը։

Նա հաստատեց այն տեղեկությունը, որ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են Հարությունյանին լքել Հանրապետությունը։

«Նման խնդիր եղել է, պարոն Հարությունյանը օրինական կարգով իր կնոջ բուժման նպատակով ցանկացել է մեկնել երկրից, սակայն ապօրինաբար, ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ առանց որեւէ իրավական հիմքի սահմանային անցակետերում արգելվել է վերջինիս ելքը Հանրապետությունից»,–ասաց փաստաբանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: