Տաթեւիկ Հայրապետյան. «Կարելի է փողոց փակել այն դեպքում, երբ այդ խնդիրը համապետական բնույթ է կրում, մեծ ընդգրկում ունի»

Jan 18, 2019 Comments Off on Տաթեւիկ Հայրապետյան. «Կարելի է փողոց փակել այն դեպքում, երբ այդ խնդիրը համապետական բնույթ է կրում, մեծ ընդգրկում ունի»

Նիկոլ Փաշինյանը խոսեց ճանապարհներ փակած քաղաքացիների մասին և ասաց, թե նրանց ոչ լիազորություն չի տվել ճանապարհներ փակելու, քանի որ նաև այլ քաղաքացիների իրավունքներն են սահմանափակվում։ ՈՒ սա ասում է փողոց փակելով իշխանության եկած ղեկավարը։ Խիստ տրամաբանական հարց է առաջանում` իսկ ամիսներ առաջ ո՞վ էր նրան նման լիազորություն տվել։ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամ ՏԱԹԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ այս առնչությամբ Իրատեսը մի քանի հարց ուղղեց :

-Դուք փողոց, խաչմերուկ փակե՞լ եք, թե՞ հետհեղափոխական շրջանում եք թիմին միացել։ -Բնականաբար չէի կարող անտարբեր լինել այն բոլոր իրադարձություններին, որոնք մեր երկրում էին կատարվում, մասնակցել եմ հեղափոխությանը։ Չեմ ցանկանում իմ դերն ընդգծել, սակայն մասնակցել եմ ճիշտ այնպես, ինչպես ՀՀ այն քաղաքացիները, որոնք կարծում էին, որ երկրին փոփոխություններ են պետք։

-Նիկոլ Փաշինյանն իր վերջին լայվում, անդրադառնալով փողոց փակող քաղաքացիներին, հայտարարեց, թե դրա լիազորությունը չունեն։ Իսկ ո՞վ էր այն ժամանակ քաղաքացուն փողոց փակելու լիազորություն տվել, և ո՞վ է հիմա նույն քաղաքացուն զրկել այդ լիազորությունից։

-Խնդիրն այն է, թե ինչ խնդրի վերաբերյալ ես բողոքում։ Մեծ հաշվով, ապրիլ-մայիս ամիսներին փողոց փակելու իմաստն այն էր, որ իշխանափոխության խնդիր էր դրված։ Այսօր նման խնդիր չկա։

-Այսինքն, միայն իշխանափոխությա՞ն համար արժե փողոց փակել։

-Ոչ մի խնդիր չի ստորադասվում, բայց բողոքի արտահայտման այլ ձևաչափեր կան։ Եթե խնդիրը գլոբալ բնույթ չի կրում, տարբերվում է այն ժամանակվա խնդրից։ Կարելի է փողոց փակել այն դեպքում, երբ այդ խնդիրը համապետական բնույթ է կրում, մեծ ընդգրկում ունի։ Մնացած բոլորի դեպքերում կան բողոքն արտահայտելու այլ ձևեր, ոչ մի գերատեսչության դռներ այսօր փակ չեն քաղաքացիների համար, և նրանք իրենց խնդիրները կարող են և՛ կառավարության, և՛ ԱԺ-ի շենքի դիմաց բարձրաձայնել։ Իսկ այն ժամանակ բոլոր հնարավոր ձևերով մարդկանց ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա ստորադասվում էր, դրա համար մարդիկ գնում էին նման քայլերի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: