Դավիթ Մանուկյանը հոր՝ Անդրանիկ Մանուկյանի հասցեին հնչեցված մեղադրանքների մասին

Jan 18, 2019 Comments Off on Դավիթ Մանուկյանը հոր՝ Անդրանիկ Մանուկյանի հասցեին հնչեցված մեղադրանքների մասին

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը չի պատասխանում իր հոր հասցեին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի մեղադրանքներին:

Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:«Ոչ մի հարցի չեմ պատասխանելու ընդհանրապես»,- ասաց նա՝ մերժելով ասել, թե դիմելու է արդյոք դատարան:

Հիշեցնենք, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում խոսել էր ՀՀ դեսպանների ոչ արդյունավետ աշխատանքի մասին, հիշել էր, որ «քրեական անցյալով» դեսպաններ ենք ունեցել: Նա, ի թիվս այլոց, տվել էր նաեւ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի անունը: Դավիթ Մանուկյանը ռեպլիկ էր շպրտել եւ հեռացել նիստերի դահլիճից, փոխարենը, դեսպանի նախկին օգնական Արման Աբովյանն էր պատասխանել: Սա, խորհրդարանի նիստերի դահլիճում, համարյա ձեռնամարտի վերածվեց: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում, Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ ինքը փաստեր ունի` Անդրանիկ Մանուկյանը Ուկրաինայում հնդկահավերի բիզնեսով է զբաղվել: Դավիթ Մանուկյանը չպատասխանեց հարցին`պատրաստվո՞ւմ են Արման Բաբաջանյանին դատի տալ, թե`ոչ:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: