«Արցախի իշխանությունները չորով ոչ են ասելու Հայաստանին». Հրանտ Բագրատյան

Jan 18, 2019 Comments Off on «Արցախի իշխանությունները չորով ոչ են ասելու Հայաստանին». Հրանտ Բագրատյան

«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Հայելու առաջ» հաղորդման շրջանակում անդրադարձավ Արցախում տեղի ունեցող կադրային փոփոխություններին եւ հնարավոր զարգացումներին:

«Պետք է ամեն ինչ անենք, որ Արցախում իշխանությունն ուժեղ լինի, ով ուզում է լինի: Մենք ինչի՞ ենք խառնվում Արցախի կադրային հարցերին, ես չեմ հասկանում դա: Կարծում եմ՝ սա չպետք է թույլ տալ, որովհետեւ շուտ, թե՝ ուշ Արցախի իշխանությունները չորով ոչ են ասելու Հայաստանին», – ասաց Հ. Բագրատյանը:

Ինչ վերաբերում է հերոսներ ու գեներալներ ձերբակալելու վերջին շրջանում որդեգրված քաղաքականությանը, մասնավորապես՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխելու շուրջ ստեղծված աղմուկին՝ ՀՀ նախկին վարչապետը նկատեց. «Ձերբակալեցինք, հետո ազատեցինք, հետո զանգեցինք Էջմիածին, ասացինք՝ հելեք ճամփեն փակեք, հետո՝  գնացինք ասացինք՝ հիմա բացեք… Մոտավորապես այդ տպավորությունն եմ ստանում: Բա որ բողոքում էին, փակում էին ճանապարհը, թող գային հենց վարչապետի մոտ ասեին՝  քեզ ենք բողոքում: Բայց գնում, թքում են փաստաբանի մեքենայի վրա, հո նա չի՞ որոշելու այդ հարցերը… Վախենամ այս պատմությունները դատերի տեւեն  տարիներ, որովհետեւ ինչքան շատ տեւեն, այս իշխանություններն այնքան կերկարացնեն իրենց իշխանությունը: Ես բարեկամաբար  խորհուրդ կտայի թոթափել այս ամենը եւ խորհուրդ կտայի Նիկոլ Փաշինյանին դառնալ միավորող ուժ, պետք չի բաժանել ազգը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: