Լսելով ՀՀ նախկին վարչապետներից մեկի գնահատականները

Jan 18, 2019 Comments Off on Լսելով ՀՀ նախկին վարչապետներից մեկի գնահատականները

Պարույր Հայրիկյանը իր էջում գրում է.

Լսելով ՀՀ նախկին վարչապետներից մէկի գնահատականները.
1. Ունենք առաջին ԱԺ-ն անկախ Հայաստանի պատմութեան մէջ, որտեղ ընդդիմութիւն չկայ․․․
2. Ըստ պաշտօնական վիճվարչութեան թուերի (որն ինքն էլ մնում է կասակածելի) տնտեսութեան աճի տեմպը երկու անգամ ընկաւ։
3. Արտասահմանեան ներդրումները 2018 թ.-ին պակասեցին։
4․ Հայաստանում ֆոնդային բորսայի բացակայութեան պայմաններում (1996թ․-ից, այսինքն՝ Լեւոնի նաեւ տնտեսական դաւադրութիւնը) բնականոն ներդրումներ հնարաւոր չեն։ Տնտեսական քաղաքականութիւնը որոշում են նոյն մարդիկ։
5․ Եթէ մի բիզնես չի հարկւում, նա գոյութիւն ունենալ չի կարող․․․Յայտարարութիւններն արւում են խորը գիտելիքների վերլուծութեան բացակայութեան պայմաններում․ գիտելիքներ որպէմ այդպիսին չկան․․․
6․ Բիւջէն ծախսերի մասով զգալի պակաս է քան անցեալ տարի։ Սխալների այս շղթան չէր կարող չբերել այսպիսի վիճակի։
7. ԽԾԲ-բան աշխատում է․․․ Երկու երեք հոգի քաւոր են իրար․․․ Խոստումները չկատարուեցին Մենք չենք ստանում չեզոք ապարատ։
8. Գազի գինը Հայաստանում 2 հատ 150-ից է բաղկացած։ Ինչու՞ նախնական գնով չենք գնում․․․ Եթէ ԵԱՏՄ-ում ենք ինչու՞ ենք դոլար վճարում։
9․ Արցախի հարցում․․․ Պէտք չի բաժանել ազգը։
10. Ես չեմ կարող հասկանալ երկրորդ կաթողիկոսի առկայութիւնը հայոց աշխարհում․․․Չի կարող երկու կաթողիկոս լինել։ Էջմիածինն է մեր կաթողիկոսարանը․․․Մենք մի կենտրոն ունենք՝ Էջմիածին։ Մենք մի հատ կաթողիկոս, մի պետութիւն պիտի ունենանք․․․

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: