Սա նշանակում է թքել Հայաստանի գիտության վրա և հոգեբանության վրա

Jan 18, 2019 Comments Off on Սա նշանակում է թքել Հայաստանի գիտության վրա և հոգեբանության վրա

Պարզվում է, հայտնի գրագող Հրանտ Ավանեսյանը ընտրվել է կամ նշանակվել մեկանգամյա պաշտպանական խորհրդի նախագահ: Սա նշանակում է թքել Հայաստանի գիտության վրա ընդհանրապես, հոգեբանության վրա մասնավորապես: Միայն Հայաստանում է հնարավոր, որ Կրթության և գիտության նախարարության կողմից հատուկ գրությամբ հաստատված գրագողը, այսինքն քրեական հանցագործը(գրագողությունը համարվում է քրեական հանցագործություն և պատժվում է 158 հոդվածով) ոչ միայն չի պատժվում, այլև խրախուսվում է, նշանակվում է ամբիոնի վարիչ, այն էլ ԵՊՀ-ում, իսկ հիմա էլ պաշտպանական խորհրդի նախագահ: Ոչ նման խորհուրդը, ոչ այդ պաշտպանությունը չեն կարող համարվել օրինական կամ վավեր, իսկ ԲՈԿ-ը գործնական պատասխան տվեց իմ բաց նամակին: Այս քայլը վկայում է, որ ԲՈԿ-ը բարոյական դեգրադացիայի է ենթարկվել՝ նույնիսկ նախորդ իշխանությունների ժամանակ Հրանտ Ավանեսյանին ո՛չ նախագահ, ո՛չ տեղակալ չէին նշանակում:
Հենց էսպիսի քայլերն են, որ վարկաբեկում են և՛ հեղափոխությունը, և՛ իշխանություններին:
Վերևում կգցեմ Հրանտ Ավանեսյանի գրագողությամբ գրված ատենախոսությունը, հոդվածներ և գրքեր…

Հոգեբան Սամվել Խուդոյանի ֆեյսբուքյան էջից

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: