Ինչ հարցեր են ներառված երկուշաբթի մեկնարկելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում

Jan 18, 2019 Comments Off on Ինչ հարցեր են ներառված երկուշաբթի մեկնարկելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում

«Ժամանակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը մեկնարկելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում երկու կարևորագույն հարց կա. 2018թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և Ադրբեջանում քաղաքական ազատությունների հարցը:

Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների հետ կապված որևէ բողոք չկա, քանի որ ընտրական պրոցեսի որևէ մասնակից չի բողոքարկում դրա արդյունքները, մինչդեռ Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ-ն կարող է բավական կոշտ բանաձև ընդունել՝ նկատի ունենալով, որ այդ երկրում անազատության մեջ են գտնվում բազմաթիվ լրագրողներ և բլոգերներ, իսկ վերջերս նրանցից մեկը` Մեհման Հուսեյնովը անժամկետ հացադուլ էր հայտարարել»: 

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: