Դեմ քվեարկած պատգամավորները «բացահայտված են»

Jan 18, 2019 Comments Off on Դեմ քվեարկած պատգամավորները «բացահայտված են»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ Ազգային ժողովի նիստը սովորականից երկար տեւեց։ Ժամը 18։00-ին մի քանի րոպե շուտ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց մեկուկես ժամով երկարաձգել աշխատանքները։

Եվ հետաքրքիր է, որ երկու պատգամավոր դեմ էր քվեարկել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երկու պատգամավորներն էլ իշխող ուժի խմբակցությունից են՝ Արսեն Ջուլֆալակյանն ու Անուշ Բեղլոյանը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Գլխավոր Թողարկում, Մամուլ
Մեկնաբանությունները փակ են: