Արսեն Կիրկորովը 18-ամյա ուսանողուհուն վրաերթի ենթարկելուց հետո հրաժարական է տվել

Jan 17, 2019 Comments Off on Արսեն Կիրկորովը 18-ամյա ուսանողուհուն վրաերթի ենթարկելուց հետո հրաժարական է տվել

Կրասնոդարի կայազորային դատարանի դատավոր Արսեն Կիրկորովը Դատավորների բարձրագույն որակավորման կոլլեգիա հրաժարականի դիմում է ներկայացրել, գրում է Esquire-ը: Որոշումը նա ընդունել է հետիոտնի անցումում 18-ամյա ուսանողուհի Վիկտորիա Զվերեւային վրաերթի ենթարկելուց հետո:

Վթարը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին Կրասնոդարում Տուրգենեւի եւ Ստախանովսկայա փողոցների հատման վայրում: Արդյունքում աղջիկը ջլրերի պատռվածքով եւ հոդախախտով հիվանդանոց է տեղափոխվել:

Տուժածը պատմել է, որ Կիրկորովը դուրս է եկել մեքենայից եւ փորձել է բարձրացնել իրեն՝ ասելով. «Ի՞նչ ես կրկես սարքում: Արի փող տամ ու բաժանվենք»:

Վկաներից մեկը պնդում է, որ դատավորը հարբած էր, սակայն Կիրկորովը հերքել է այդ.

«Ես հարբած չէի, ես էմոցիոնալ վիճակում էի, ինձ համար կատարվածը շոկ էր»:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: