Միխայիլ Աղաջանովը Փաշինյանի հետ հանդիպում է պահանջում

Jan 14, 2019 Comments Off on Միխայիլ Աղաջանովը Փաշինյանի հետ հանդիպում է պահանջում

23 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Բժշկական համալսարանի պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը հանդիպում է պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նամակ են փոխանցել Կառավարությանը՝ իր որդու սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում չշնորհելու պահանջով։

«Այսօրվա մեր պահանջը մեզ ընդունելն է, բայց հիմնական պահանջն է՝ դաժան մարդասպան այդ հրեշը չպետք է ներվի։ Կան շատ մարդասպաններ, սակայն այդ դեպքերն անհամեմատելի են այս դաժան դեպքի հետ։ Ինչո՞ւ են ընտրել այդպիսի դաժան մարդու»,- ասաց Աղաջանովը։

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: