Ինչ պատասխան տվեց Միրզոյանը

Jan 14, 2019 Comments Off on Ինչ պատասխան տվեց Միրզոյանը

«Իմ քայլը» դաշինքի անդամ Նազելի Բաղդասարյանն ԱԺ առաջին նիստի ժամանակ Արարատ Միրզոյանին հարցրեց, թե նա ի՞նչ կարևորություն է տալիս խորհրդարանական լսումներին` շեշտոլեվ, որ հայաստանյան իրականության մեջ՝ խորհրդարանական կառավարման համակարգում լսումների դերակատարությունը բավարար չի եղել՝ առաջացնելով հանրության դժգոհությունը:

«Մենք բոլորս, և ես՝ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում, բոլոր խմբակցությունների և պատգամավորների հետ պետք է բոլոր հնարավոր ջանքերը գործադրենք, որ հենց լսումների միջոցով խորհրդարանը դառնա հանրային քննարկումների այն հարթակը, որտեղ պիտի հնարավոր լինի ձեռք բերել լայն հասարակական հավանություն օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ»,-ասաց Միրզոյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: