Ինչպես են Ադրբեջանում սպանում բլոգերներին. Լապշին

Jan 13, 2019 Comments Off on Ինչպես են Ադրբեջանում սպանում բլոգերներին. Լապշին

Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ
ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան
իր պաշտոնական էջում պատմել է Բաքվի բանտում ադրբեջանցի բլոգերի սպանության
մասին, ըստ Լապշինի՝ ինքը եղել է վերջին մարդը, ով տեսել է այդ բլոգերին
մահից առաջ:

Լապշինը, մասնավորապես, պատմել է ադրբեջանցի բլոգեր
Մեհման Գալանդարովի մասին, որը դատապարտվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ
Ալիևի դեմ քննադատական հրապարակումների համար, և որին Լապշինը պատահաբար
հանդիպել էր Բաքվի բանտի միջանցքներից մեկում:

«Նրա դեմքն ինձ անծանոթ էր: Նա ասաց՝ «Ալեքսա՛նդր, ողջո՛ւյն: Ես էլ եմ
բլոգեր: Դու ինձ հավանաբար չգիտես, բայց ես քեզ տեսել եմ հեռուստացույցով:
Իմ անունը Մեհման է: Օգնի՛ր ինձ, նրանք ինձ այստեղ կսպանեն: Միակ բանը, որ ես կարող էի անել նրա համար, իր մասին տեղեկության

փոխանցումն էր Ռուսաստանի ու Իսրայելի դեսպաններին, որոնք ինձ այցելում էին
բանտում: Արդեն երբ ազատվեցի ադրբեջանական գերությունից ու վերադարձա
Իսրայել, սկսեցի փնտրել այդ մարդուն: Պարզվեց, որ բլոգերը գազանաբար
սպանվել է բանտի միջանցքում մեր պատահական հանդիպումից ընդամենը երեք օր
անց», – գրում է ռուս-իսրայելցի բլոգերը՝ նշելով, որ Գալանդարովի մահը
Ադրբեջանում ներկայացրին որպես ինքնասպանություն:

 

Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: