Տղամարդն արդարացվել է ու կեղծ թղթադրամներով վճարել իր փաստաբանին

Jan 13, 2019 Չի մեկնաբանվել

Թուրքիայում խարդախության համար մեղադրվող տղամարդը կարողացել է ապացուցել դատարանին իր անմեղությունը, իսկ իրեն պաշտպանած փաստաբանին վճարել է կեղծ թղթադրամներով, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:Թուրքիայի Կայսերի քաղաքից փաստաբան Մեթին Փոլաթը սոցցանցի իր էջում հրապարակել է ստացած թղթադրամներից մեկը՝ նշելով, որ այն կեղծ է: Փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը, որը խարդախության մեղադրանքով գտնվել է նախնական կալանքի տակ, իր ջանքերի շնորհիվ դատարանի որոշմամբ արդարացվել ու ազատ է արձակվել, սակայն պաշտպանյալը չի շտապել հրաժարվել նախկին սովորություններից ու կրկին դիմել է խարդախության:

Միջազգային
Անդրադարձներ չկան to “Տղամարդն արդարացվել է ու կեղծ թղթադրամներով վճարել իր փաստաբանին”

Մեկնաբանել