Եթե Մանվելը միանար Նիկոլենց` կշարունակեր մնալ և՛ հերոս Գեներալ, և՛ ազնիվ հարստացած մարդ. Մենուա Հարությունյան

Jan 12, 2019 Comments Off on Եթե Մանվելը միանար Նիկոլենց` կշարունակեր մնալ և՛ հերոս Գեներալ, և՛ ազնիվ հարստացած մարդ. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գեներալ Մանվելը իր զինվորական և ֆինանսական կարիերան սկսել է Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում և այդ ժամանակ արդեն բանակի առանցքային դեմքերից և Հայաստանի ամենահարուստ մարդկանցից էր…

2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդող ցույցերի ժամանակ Տեր-Պետրոսյանն ու Նիկոլը Ազատության հրապարակում հերոսացնում էին Մանվելին և ժողովրդին կոչ անում վանկարկել Մանվե ՜լ, Մանվե ՜լ՝ խնդրելով Մանվելին գալ և միանալ իրենց՝ իշխանությունը բռնազավթելու գործողություններին, և եթե այն ժամանակ Մանվելը միանար Նիկոլենց, այսօր նրա տնից տուշոնկաներ չէին գտնի, իսկ Մանվելն էլ Նիկոլենց համար կշարունակեր մնալ և ՛ հերոս Գեներալ, և ՛ ազնիվ հարստացած մարդ, ինչպես այսօր Լևոնի ժամանակ շատ հարստացած մարդկանց չեն հարցնում, թե դրանք ինչպե՞ս են հարստացել…

Մի խոսքով` մի՛  խաբեք ժողովրդիս, պարզապես մի՛  խաբեք, չնայած, արդեն խաբել պրծել եք…

Ի դեպ՝ Մանվելի` Արցախյան հերոսամարտում ունեցած մեծագույն ծառայությունների մասին ժամանակին խոսել է Սպարապետ Վազգենը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: