Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով հարցաքննվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը

Jan 12, 2019 Comments Off on Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործով հարցաքննվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը

Armtimes.com-ի տեղեկություններով` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնասլման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը:

Նույն այդ տեղեկություններով, նա գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը: Վերջիններս զրույցի ընթացքում մի շարք անուններ են շրջանառում, այդ թվում` վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ձայնագրությունում նշվում է` իբր վարչապետը «հանձնարարել է կալանավորել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:սկանդալային ձայնագրությունը համացանցում էր հայտնվել:

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հայտնի հեռախոսազրույցում դատավոր Վաչե Մարգարյանին առնչվող հատվածում Վանեցյանը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ասում էր.

«Ինձ դատավորը զանգեց, դե մի քիչ վախեցած ա, ասեցի՝ մի հատ նայի սաղ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ ա՞ անունը… Մի խոսքով՝ դատավորը, ով որ պտի կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասեց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ, էս անեմ, էն անեմ… Ասի՝ նայի, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կնայեմ, բայց կալանքը ուզես-չուզես պտի տաս»։

Առաջին գաղտնալսման հրապարակումից մի քանի ամիս անց համացանցում հայտնվել էր նաև հեռախոսային խոսակցության երկրորդ մասը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: