Հակահեղափոխական խրախճանք. «Այնպիսի տպավորություն է, որ սա դարի հանցագործությունն է»

Jan 12, 2019 Comments Off on Հակահեղափոխական խրախճանք. «Այնպիսի տպավորություն է, որ սա դարի հանցագործությունն է»

23 տարի առաջ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության մեջ մեղադրվող ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կնոջ՝ փաստաբան Զարուհի Մեջլումյանի խոսքով՝ անձամբ ինքը, Մ. Ենոքյանը և վերջինիս մայրը որևէ գործընթացից տեղեկատվություն չունեն։

«Մեղադրանքներ են հնչում ներման հանձնաժողովի վրա հնարավոր ճնշումների հետ կապված, սակայն միայն այն հանգամանքը, որ ես Պետական վերահսկողական ծառայությունում զբաղեցնում եմ ժամանակավոր պաշտոն, կարծում եմ՝ իր մեջ հանցակազմ չի պարունակում։ Ծիծաղելի է այն, որ իբրև ազդեցություն ու ճնշում եմ բանեցրել, ես մինչև օրս չգիտեմ գործի ելքի մասին, նույնիսկ չգիտեմ, թե որ օրն է քննարկումը եղել։ Ուղղակի դեկտեմբերի 28-ին Ֆեյսբուքով ինձ ուղարկեցին պարոն Միքայել Աղաջանովի գրառումը, որից մենք սկսեցինք ենթադրել, որ ինչ-որ բան քննարկվել է»,- ասաց Զարուհի Մեջլումյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: