Երևանում վարորդը BMW-ով հարվածել է էլեկտրասյանը

Jan 12, 2019 Comments Off on Երևանում վարորդը BMW-ով հարվածել է էլեկտրասյանը

Երեկ՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-21:30-ն ընկած սահմաններում Թևոսյան փողոցում BMW մակնիշի 21 TN 002 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 34-ամյա Էդգար Սարուխանյանի անվամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: