Սերժ Թանկյանը՝ Ջոն Դոլմայանի նոր ալբոմում

Jan 12, 2019 Comments Off on Սերժ Թանկյանը՝ Ջոն Դոլմայանի նոր ալբոմում

System of a Down խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը շատ շուտով կուրախացնի իր լսարանին եւ կթողարկի նոր ալբոմ։ Այս մասին հայտնում է consequenceofsound.net-ը։

Դոլմայանը հայտնել է, որ նոր՝ «These Grey Men» ալբոմը նախատեսում է թողարկել մոտակա ամիսներին։

Հայտնի են դարձել մի քանի հնչեղ անուններ, որոնք կներգրավվեն ալբոմում, դրանց շարքում են՝ Ջեյմս Հեյզլին, System of the Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը, ամերիկյան Avenged Sevenfold խմբի վոկալիստ Մ․ Շադոուսը եւ Rage Against the Machine / Prophets of Rage խմբի կիթառահար Թոմ Մորելլոն։

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: